Ֆյուլե.Կոչ եմ անում Հայաստանին ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար

Ֆյուլե.Կոչ եմ անում Հայաստանին ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցավոտ ու բարդ թեմա է, և Եվրոպական Միությունը չի կարող շրջանցել այն` թե Բաքվում, թե Երևանում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա կոչ արեց Հայաստանին ջանքեր գործադրել` Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար:

«Կոչ եմ անում Հայաստանին ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար, որը հիմնված կլինի մադրիդյան սկզբունքների վրա: Մենք կշարունակենք աջակցել ու խրախուսել հակամարտության լուծմանը և իհարկե, խաղաղությանն ուղղված գործունեությանը», - հավելեց ԵՄ հանձնակատարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---