Նախագահը «Ոսկե Ծիրանի» կազմակերպիչներին ՀՀ պատվավոր կոչումներ է շնորհել

Նախագահը «Ոսկե Ծիրանի» կազմակերպիչներին ՀՀ պատվավոր կոչումներ է շնորհել

PanARMENIAN.Net - Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախագահ Սերժ Սարգսյանը հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ է շնորհել:

Կինոռեժիսոր, «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ տնօրեն Հարություն Ռուբենի Խաչատրյանը ստացել է Ժողովրդական արտիստի կոչում, իսկ կինոգետ, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Գեորգիի Հարությունյանը` Մշակույթի վաստակավոր գործչի: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---