Արցախում զբոսաշրջիկների թվի 50 տոկոս աճ է գրանցվել

Արցախում զբոսաշրջիկների թվի 50 տոկոս աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - Զբոսաշրջությունն Արցախում տարեցտարի աշխուժանում է: Այս կարծիքն է karabakh-open.info-ի հետ զրույցում արտահայտել ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության Զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը. «Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարի ունենք զբոսաշրջիկների 51,3% աճ, եթե մինչև 2004-2005 թ. մեր զբոսաշրջիկները հիմնականում Հայաստանից էին և սփյուռքահայեր, ապա հիմա Արցախում շատ հաճախ կարելի է տեսնել թե՛ զուտ ասիական արտաքինով զբոսաշրջիկներ, թե՛ ամերիկացիներ, թե՛ աֆրիկյան հանրապետություններից և այլն»։

Սերգեյ Սարգսյանի խոսքերով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջության առումով Արցախի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերում են հիմնականում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը և Ֆրանսիան, նոր են աֆրիկյան որոշ պետություններ։

Միջին հաշվարկներով՝ անցած տարիներին զբոսաշրջիկներն Արցախում մնում էին հիմնականում 2 օր, այժմ պատկերը փոխվել է՝ առնվազն 4 օր, որի ընթացքում յուրաքանչյուր զբոսաշրջիկ Արցախում մեկ օրում ծախսում է շուրջ 100 դոլար։ Զբոսաշրջիկների նախընտրած վայրերը մնում են նույնը՝ Գանձասար, Ամարաս, Շուշի, Տիգրանակերտ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---