ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱԶՄԻՑՍ ԽՆԴՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԲԱՑԵԼ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ

PanARMENIAN.Net - Երեւանը բազմիցս դիմել է Թբիլիսիին 1992-1993թթ. ռազմական գործողությունների արդյունքում ընդհատված Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղային հաղորդակցումը վերականգնելու առիթով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն: Նա կոչ է արել այդ երկաթուղին բացելու մեջ շահագրգռված կողմերին օգնել կարգավորել վրաց-աբխազական հակամարտությունը, խաղաղություն հաստատել, որից հետո հնարավոր կդառնա երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցման վերաբացումը: Վրաստանի նախագահը նշել է, որ նա նույնպես Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցման վերականգնման կողմնակից է, սակայն «այդ գործընթացը պետք է ընթանա Աբխազիա վրաց փախստականների փուլային վերադարձին զուգահեռ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---