11 հուլիսի 2013 - 10:14 AMT
«Բորուսիայի» կազմում Մխիթարյանն առաջին իսկ խաղում գոլի հեղինակ է դարձել

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իր առաջին իսկ խաղում գոլի հեղինակ է դարձել:

Ընկերական հանդիպման ժամանակ «Բորուսիան» 3:1 հաշվով առավելության է հասել «Բազելի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դաշտում անցկացրել է մեկ խաղակես և աչքի է ընկել 26-րդ րոպեին:

Մխիթարյանը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2017 թվականը, իսկ տրանսֆերը կազմել է 27,5 միլիոն եվրո: