11 հուլիսի 2013 - 10:24 AMT
Ունիվերսիադա. Այսօր մեկնարկի կելնեն երեք հայ ազատ ոճի ըմբիշներ

Կազանի ամառային ուսանողական խաղերում այսօր մեկնարկի կելնեն ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան երեք ըմբիշներ:

Մինչև 66 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն առաջին գոտեմարտում կհանդիպի Արկադիուս Սեխին (Լեհաստան):

Եվրոպայի արծաթե մեդալակիր Մուսա Մուրթազալիևն (84 կգ) ուժերը կչափի Նաոա Ակագումայի (Ճապոնիա) հետ: Իսկ Գարիկ Բարսեղյանի (55 կգ) մրցակիցը կլինի Օթարի Գոգավան (Վրաստան):

Ունիվերսիադայում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից ելույթ կունենան նաև Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) և Էդգար Ենոքյանը (96 կգ):