23 փետրվարի 2006 - 17:53 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռեւս որոշված չէ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռեւս որոշված չէ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարության Լեռնային Ղարաբաղի հարցերով զբաղվող խումբը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հանդես են եկել կոմյունիկեով, նվիրված փետրվարի 10-11 Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Այնտեղ նշվում է, որ մարտի սկզբին Վաշինգտոնում տեղի կունենան խորհրդակցություններ, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ կքննարկվեն ղարաբաղյան խնդրի շուրջ ապագա բանավեճի տարբեր ասպեկտները: Միջնորդներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մաննի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հանդիպումը կայանալու է մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում: Հանդիպման ճգրիտ ամսաթիվը պարզ կդառնա մոտ օրերս: