11 հուլիսի 2013 - 11:49 AMT
Ջոհար Ցարնաևն իրեն մեղավոր չի ճանաչել Բոստոնի բռնարարքի համար

Չորեքշաբթի, օրվա երկրորդ կեսին 19-ամյա Ջոհար Ցարնաևը, որին մեղադրում են Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների կազմակերպման մեջ, առաջին անգամ ներկայացավ հանրությանը ապրիլի 19-ից ի վեր:

Դատախազ Ուիլյամ Ուայնրեբը չընթերցեց 74-էջանոց մեղադրական եզրակացությունը, այլ սեղմ շարադրեց մեղադրյալին ներկայացվող 7 մեղադրանքները: Ցարնաևը 7 անգամ կրկնեց, որ մեղավոր չէ:

7-րոպեանոց նիստից հետո Ցարնաևին կրկին տարել են բանտի հիվանդանոց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, հայտնում է BBC-ին: