11 հուլիսի 2013 - 11:56 AMT
Բարաք Օբամա. Պետք է վերանայել Եգիպտոսին օժանդակության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է կառավարական բոլոր պորֆիլային գերատեսչություններին վերանայել օգնության հատկացումը Եգիպտոսին, հայտնում է «Ռոյթերսը»:

«Նկատի ունենալով նախորդ շաբաթ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները, ԱՄՆ նախագահը կարգադրել է վերանայել օգնության հատկացումը»,-ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Մանրամասներ չեն ներկայացվում: