11 հուլիսի 2013 - 14:41 AMT
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն Ունիվերսիադայում հաղթել է Նիկոլա Նետրովիչին

Այսօր ամառային Ունիվերսիադայում տեղի են ունեցել շախմատի մրցաշարի երրորդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը սև քաղաքարերով հաղթել է Նիկոլա Նետրովիչին (Սերբիա):

Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի է խաղացել լեհ Քրիստոֆ Բուլիսկիի հետ և 2,5 միավորով 7-րդ տեղում է: Անդրիասյանը նույնպես 2,5 միավորով 13-րդ տեղում է: