23 փետրվարի 2006 - 18:56 AMT
ԵԽԽՎ պատվիրակությունը կայցելի Նախիջեւան հայկական խաչքարերի ոչնչացման փաստն ուսումնասիրելու համար
2006 թվականի գարնանը Նախիջեւան կայցելի ԵԽԽՎ պատվիրակությունը հայկական խաչքարերի ոչնչացման փաստն ուսումնասիրելու համար: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, պատվիրակություն գործուղելու մասին որոշումն ընդունվել է 2005 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ մշակութային հարցերով ենթակոմիտեի կողմից, որի փոխնախագահն է ինքը: Հիշեցնենք, որ լրատվությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական հուշարձանների ոչնչացման մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատանն էր տրամադրել հայկական եկեղեցու Ատրպատականի (Իրանի նահանգ, որը սահմանակից է Նախիջեւանին) թեմը 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանի ԱԳՆ-ն եւ Իրանի երեք հայկական թեմերը կոչ են արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իրագործվող հերթական մշակութային ցեղասպանությունը կանխելու համար: