11 հուլիսի 2013 - 15:22 AMT
Մուսա Մուրտազալիևը Ունիվերսիադայում դուրս մնաց պայքարից

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևը մինչև 84 կգ քաշային կարգում զիջել է Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանին (Իրան): Պարսիկ ըմբիշը հաղթել է 3:1 հաշվով:

Մինչ այդ Մուրտազալիևը հաղթել էր ճապոնացի ըմբիշին:

Ազատ ոճի ըմբիշներից մինչև 66 կգ քաշային կարգում պայքարը շարունակում է Դավիթ Սաֆարյանը , նա 1/8 եզրափակչում կհանդիպի Իհտիեր Նավրուզովի հետ: