ԴԱՀԿ-ը պետբյուջեի օգտին բռնագանձվել է մոտ 2 մլրդ դրամ

ԴԱՀԿ-ը պետբյուջեի օգտին բռնագանձվել է մոտ 2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներին, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Մինչ քննարկման մեկնարկը ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի տնօրեն և գիտական խորհրդի նախագահ Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է խորհրդի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին իրավագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում: Հայրապետյանի խոսքով՝ սա գիտական խորհրդի գնահատականն է Ծառայության կատարած հետևողական աշխատանքին, որն, ի դեմս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, ուշադրություն է դարձնում ոչ միայն գործնական, այլ նաև տեսական և գիտական հարցերին: Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքները: Ըստ օրակարգի` ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։

Զեկուցվել է, որ 2013 թ. առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 10 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 56.650 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 51.447 -ի դիմաց:

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 10.319.390.439 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձված 7.123.852.314 դրամ գումարի դիմաց։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.250.682.094 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 5.128.092.540 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 1.132.856.332 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 996.534.527 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 10.382 կատարողական վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը՝ 55.064, նախորդ տարվա 50.623-ի դիմաց:

Խորհրդակցության ընթացքում շեշտը դրվել է ոչ միայն կիսամյակի արդյունքների և միջազգային համագործակցության նոր հեռանկարների, այլև բացթողումների ու թերացումների վրա: Վերջիններիս առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ, առաջարկվել ոլորտում առկա խնդիրների լուծման եղանակներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---