Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում 1-ին տեղում էր

Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում 1-ին տեղում էր

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է Gratulationes ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին, հայտնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունից:

Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից (3), Ռուսաստանից (3), Լեհաստանից (3) և Արցախից (1): Երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում:

Ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարել է 3 հոգևոր երգ և հանդես է եկել պարտադիր ծրագրում` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության Մրցույթ-փառատոնի արդյունքներով «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը` կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի Tristis est anima mea երգը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---