Դամասկոսը հրթիռակոծվել է կառավարական ուժերի կողմից

Դամասկոսը հրթիռակոծվել է կառավարական ուժերի կողմից

PanARMENIAN.Net - Սիրիայում ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ Դամասկոսի շրջանների մեծ մասը և հատկապես «Ալ Պուայտան» հրթիռակոծվել են կառավարական ուժերի կողմից: Դամասկոսում էլեկտրականություն չկա, հաղորդում է lradou.com-ը:

Դամասկոսն արդեն 2 տարուց ավել շարունակվող սիրիական հակամարտության թեժ կետերից է: Նույնիսկ քիմիական զենքի կիրառման մասին է տեղեկություն տարածվել: Իսկ ՄԱԿ-ի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով հանձնաժողովի նախագահ Օկե Սելստրոմը այսօր համաձայնվել է մեկնել Դամասկոս՝ քննարկելու համար սիրիական կառավարության հետ այդ երկրի կառավարության ու ընդդիմության փոխադարձ մեղադրանքները թունավոր նյութերի օգտագործման վերաբերյալ, հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը:

Միջազգային հանձնաժողովը ստեղծվել է Սիրիայի կառավարության խնդրանքով՝ ընդդիմության կողմից մարտի 19-ին Հալեպում քիմիական զենքի կիրառումից հետո: Սակայն հանձնաժողովը, ենթարկվելով արևմտյան երկրների ճնշմանը, պահանջել է, որ իրեն թույլ տան մուտք գործել ոչ միայն Հալեպ, այլ նաև Սիրիայի այլ տարածքներ:

Դամասկոսին դուր չի եկել այն, որ դա հիշեցնում էր «իրաքյան սցենարը», որտեղ նույնպես փորձում էին զանգվածային ոչնչացման զենք գտնել Սադդամ Հուսեյնի պաշտոնանկությունից առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---