12 հուլիսի 2013 - 10:14 AMT
Ունիվերսիադա. Այսօր գորգ դուրս կգան ևս 3 հայ ազատ ոճի ըմբիշներ

Կազանում ընթացող Ունիվերսիադայի ըմբշամարտի մրցաշարում այսօր գորգ դուրս կգան ևս 3 հայ ազատ ոճի ըմբիշներ:

Մինչև 60 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը կմրցի ամերիկացի Տիլեր Գրաֆի հետ, Գրիգոր Գրիգորյանի (74 կգ) մրցակիցը կլինի Կրիստոֆ Կլավիերը (Ֆրանսիա), իսկ Էդգար Ենոքյանը (96 կգ) կհանդիպի ադրբեջանցի Գաջի Շարիպովին:

Երեկ Ունիվերսիադայում արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (66 կգ):