12 հուլիսի 2013 - 10:19 AMT
«Փյունիկը» Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլում կհանդիպի «Ժալգիրիսին»

Հայտնի են դարձել Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգրեր նվաճած բոլոր թիմերի անունները: Այս փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 18-ին և 25-ին:

42 թիմերին, որոնք միանգամից էին այս փուլի ուղեգրեր ձեռք բերել, միացել են որակավորման առաջին փուլում հաղթած ևս 38 թիմեր:

Երևանի «Փյունիկը», որը երկու հանդիպումների արդյունքներով 2:1 հաշվով հաղթել է մակեդոնական «Տետեկսին», կմրցի «Ժալգիրիսի» (Լիտվա) հետ: