12 հուլիսի 2013 - 10:37 AMT
Ալմաթան կպայքարի 2022 թվականի ձմեռային ՕԽ անցկացնելու համար

Ալմաթան հույս ունի դառնալ 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Այս մասին հայտնել է Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Պավել Նովիկովը, հաղորդում է BNews.kz-ն:

«2010 թվականին Ղազախստանում կայացել են Ասիական Օլիմպիական խաղերը, մենք մշտապես անցկացնում ենք խոշոր սպորտային իրադարձություններ: 2017 թվականին մեզ մոտ կայանալու է ձմեռային Ունիվերսիադան, և այս ամենի տրամաբանական ավարտը Օլիմպիական խաղեր անցկացնելը կլինի: Շատ աշխատանքներ կան կատարելու, այդ թվում սպորտային օբյեկտների կառուցումը: Բայց մենք կարող ենք դա անել»,- ասել է նա:

Նովիկովի խոսքով, խաղերի անցկացման հայտի գրանցման պրոցեսն արդեն սկսված է: Հայտերն ընդունվում են մինչև այս տարվա նոյեմբերի 14-ը: