12 հուլիսի 2013 - 12:25 AMT
200 կալանավոր է փախել ինդոնեզական բանտից

5 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Մեդանե քաղաքի բանտից կալանավորների փախուստի ժամանակ, հայտնել են տեղի ոստիկանները: Զոհվածներից երեը կալանավորներ են, իսկ երկուս՝ բանտապահներ:

Ըստ իրավապահ մարմինների, 200 կալանավոր է փախել: Սկզբում կալանավորները բողոքում էին էլեկտրաէներգիայի խափանումներից և հրկիզել են բանտը:

«Իրարանցման արդյունքում կալանավորներին հաջողվել է հրազեն ձեռք գցել և հասնել գլխավոր դարպասներին»,-հայտնել են ոստիկանները:

Փախած կալանավորների թվում կային նաև ահաբեկիչներ, հայտնում է Interfax-ը: