ԵՄ-ում կայացել են «Նոր հարեւանություն» ծրագրի եւ Հարավային Կովկասում ԵՄ դերին նվիրված լսումներ

PanARMENIAN.Net - Եվրամիությունում կայացել են «Նոր հարեւանություն» ծրագրի եւ Հարավային Կովկասում Եվրամիության դերին նվիրված լսումներ: Լսումներին մասնակցել են Հարավային Կովկասում Եվրամիության նախկին ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրեաս Գրոսսն ու Անդրես Հերկելը: Միջազգային ճգնաժամերի խմբի կովկասյան հարցերի պատասխանատու Սաբինա Ֆրեյզերը հայտնել է, որ մոտ 3 ժամ տեւած լսումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրասնսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն անդրադարձել է Ռամբույեի ձախողված բանակցություններին: Ֆասիեն, Սաբինա Ֆրեյզերի խոսքերով, նշել է, թե նախագահներ Ալիեւը եւ Քոչարյանը հրաժարվել են փոխզիջումների գնալ եւ բանակցությունները շատ դժվար են եղել: Հիմնական խնդիրները կրկին եղել են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ըստ Ֆրեյզերի, լսումների ընթացքում Ջուղայի հայկական հուշարձանների ոչնչացման հարցը չի արծարծվել, հայտնում է ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---