Մարտի 1-֊ին Երեւան է ժամանում «Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի» պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Մարտի 1-֊ին Երեւան է ժամանում Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների 4֊-հոգանոց պատվիրակությունը, որի անդամներից երկուսը Մեծ Բրիտանիայից են, մյուս երկուսը` Սլովենիայից եւ Իսպանիայից: «Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի» ներկայցուցիչները Հայաստանում կհանդիպեն լիբերալ կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, նախկին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի եւ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի հետ: Եվրոպական պատվիրակության այցի նպատակը «Եվրոպայի նոր հարեւանություն» ծրագրի քննարկումն է: Եվրոպացի լիբերալների եւ դեմոկրատների տարածաշրջանային այցը սկսվելու է երկուշաբթի օրը Բաքվում, որտեղ նրանք հանդիպելու են ադրբեջանցի պաշտոնյաների եւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: Վրաստանում նրանք մտադիր են հանդիպել պատգամավորների եւ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: «Հարավային Կովկասի կայունությունը եւ անվտանգությունը վճռորոշ նշանակություն ունեն Եվրոպայի համար: Մենք կփորձենք գնահատել, թե յուրաքանչյուր երկրում ինչպես է ընթանում ժողովրդավարացման գործընթացը»,֊ - ասել պատվիրակության անդամ, բրիտանացի Գրեհեմ Ուոթսոնը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---