12 հուլիսի 2013 - 16:48 AMT
Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) Ունիվերսիադայում կպայքարի բրոնզե մեդալի համար:

1/8 եզրափակչում նա զիջել էր Ջաբրաիլ Հասանովին, սակայն, քանի որ ադրբեջանցի ըմբիշը հասավ եզրափակիչ, նա իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Վճռորոշ մենամարտում նրա մրցակիցը կլինի Զաուր Էֆենդիևը (Սերբիա):

Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականն առայժմ նվաճել է 3 մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), իսկ բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը (56 կգ) բավարարվել է բրոնզով: