24 փետրվարի 2006 - 19:37 AMT
Արտաշես Թումանայանը ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին, իր դիմումի համաձայն, Հայաստանի Հանրապետության Նախա֊գահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net -ին հայտնել են նախագահի մամլո ծառայությունում: Հիշեցնենք, որ վերջերս Ա. Թումանյանի կողմից հիմնվել էր «Նոր երկիր» կուսակցությունը: Կուսակցության ծրագրային փաթեթում նշվում է, որ «մեր հեռանկարային նպատակը Հայաստանի մուտքն է Եվրամիություն մինչեւ 2015թ.»: Նշվում է նաեւ, որ երկրին անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու ազատությունների եւ իրավունքների հարգանքի արմատացումը: Հասարակական համաձայնության եւ զարգացման, ամբողջական բարեկեցության եւ հոգեւոր արթնության կարելի է հասնել ժողովրդավարության եւ օրենքների կարեւոր սկզբունքների կատարմամբ, նշվում է ծրագրի մեջ: Այդ նպատակներին հասնելու համար կուսակցությունը առաջարկում է անցնել ընտրական համամասնական համակարգի, ապահովել ԶԼՄ-ների անվտանգությունը: Կուսակցության ծրագրի նախագծում առաջարկվում է նաեւ հանել եկամտային հարկի աստիճանական համակարգը: «Նոր երկիր» կուսակցության առաջին նիստը կկայանա մարտի 18-ին Երեւանում: