
Հուլիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ և արգասաբեր գործունեություն մաղթեց՝ ի շահ երկու երկրների:
Դեսպանն ու նախարարը քննարկեցին Լիտվայի սփյուռքի դեպարտամենտի և Հայաստանում Լիտվայի դեսպանատան աշխատանքները, Լիտվայի հայկական համայնքի խնդիրները, ինչպես նաև, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:
Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը: