
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:
Նշվել է, որ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության նպատակներից է նաև օտարերկրացիներին Հայաստանը ներկայացնել իր հնագույն ավանդույթներով:
Նախագահը շնորհավորել է համալիրի բացման կապակցությամբ, ողջունել նման նախաձեռնությունները և հաջողություններ մաղթել հետագա ծրագրերի իրականացման գործում: