
Վիենայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ուրբաթ օրը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն արցախյան հակամարտության լուծման ուղիները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:
Նրա խոսքով, ևս մեկ հանդիպման ժամանակ ներկա կլինի նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում է Trend: