Կապիտոլիումի բլրում տեղի կունենա «Ճամփորդություն Ամասիա» ֆիլմի պրեմիերան

Կապիտոլիումի բլրում տեղի կունենա «Ճամփորդություն Ամասիա» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցության խմբի համանախագահ Մայքլ Գրիմմը հուլիսի 24-ին Կապիտոլիումի բլրում կներկայացնի Ռենդի Բելլի և Էրիկ Խաչիկյանի «Ճամփորդություն Ամասիա» ֆիլմը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Արվեստը, մասնավորապես, կինոն, գնալով Կոնգրեսի հետ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ շփման առավել հզոր ու արդյունավետ միջոց է դառնում: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Գրիմմին այդ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար և մեր երախատագիտությունը հայտնել Էրիկին ու Ռենդիին այդ հիանալի ֆիլմի համար»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Տորոնտոյում 2011թ. դեկտեմբերին, որտեղ ֆիլմն արժանացավ մրցանակի որպես լավագույն փաստագրական ֆիլմ: Ֆիլմը ներկայացվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնում և Սիդնեյի փառատոնում: Ֆիմի հեղինակը՝ կոմպոզիտոր Էրիկ Վ. Խաչիկյանը վերադառնում է իր հին տունն Ամասիայում, որտեղից 100 տարի առաջ բռնագաղթվել է նրա տատը Ցեղասպանության ժամանակ: Ոգեշնչված մեկ ընտանիքի պատմությամբ ֆիլմի հեղինակները սեփական ճամփորդությունն են սկսում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---