ԱՄՆ-ն այսուհետ ավելի լավ կիրազեկի Գերմանիային իր հատուկ ծառայությունների գործունեության մասին

ԱՄՆ-ն այսուհետ ավելի լավ կիրազեկի Գերմանիային իր հատուկ ծառայությունների գործունեության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն այսուհետ ավելի լավ կիրազեկի Գերմանիային իր հատուկ ծառայությունների գործունեության մասին: Այդ մասին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ԳԴՀ ՆԳ նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Լիզա Մոնակոն:

Ինչպես ասել է Հանս Պետեր Ֆրիդրիխի մամլո քարտուղար Յենս Տեշկեն, հանդիպմանը, որին ժամանակավորապես միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տունը խոստացել է գործարկել «գաղտնազերծման» գործընթացը, որը թույլ կտա ավելի լավ իրազեկել գերմանական գերատեսչություններին, հայտնում է DW-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---