Հակամենաշնորհային մարմինը հետևել է գնաճին գազալցակայաններում13 հուլիսի 2013 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ գազի գնի բարձրացման մասին որոշումը, որի հետևանքով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախաձեռնեց դիտարկման գործընթացը գազալցակայաններում՝ չսպասելով բողոքների: Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել ՏՄՊՊՀ-ում, դիտարկման արդյունքում պարզվել է, որ դիսպենսերային ռեժիմով աշխատող լցակայաններում 1 խմ գազի գինը աճել է նախկին 180-185 դրամից մինչև 185-190 դրամ, իսկ մեխանիկական ռեժմով աշխատող լցակայաններում աճը կազմել է մինչև 200 դրամ 1 խմ համար նախկին 180-185 դրամի դիմաց: Միաժամանակ գրանցվել են նաև դեպքեր, երբ, օրինակ, մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում 1կմ համար գանձել են 230 դրամ: Այս առնչությամբ հակամենաշնորհային մարմնում հավելեցին, որ դիտարկումից 2 օր անց գնագոյացումն այդ լցակայաններում կարգավորվել է և գինը կազմել է 200 դրամ 1 խմ համար: ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց, որ ամսական 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը կկազմի 156 հազար դրամ, յուրաքանչյուր 1000 խմ դիմաց նախկին 132 հազարի փոխարեն: Նոր սակագինն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |