Ս. Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսուա Օլանդին

Ս. Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսուա Օլանդին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նա ազգային տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սարգսյանը տոնի շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` հուլիսի 14-ի առթիվ: Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում հաստատված կապերը, միջխորհրդարանական փոխգործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն»,- ասված է ուղերձում:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն հետևողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: ՀՀ նախագահը նաև Օլանդին պետական այցով հրավիրել է Հայաստան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---