Վերջին շաբաթում Թուրքիայից Սիրիա է մուտք գործել մոտ 1500 օտարերկրացի վարձկան

Վերջին շաբաթում Թուրքիայից Սիրիա է մուտք գործել մոտ 1500 օտարերկրացի վարձկան

PanARMENIAN.Net - Վերջին շաբաթում Թուրքիայից Սիրիա է տեղափոխվել մոտ 1500 օտարերկրացի վարձկան: Այդ մասին հայտնել է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչը իտալական АКi գործակալությանը տված հարցազրույցում: Սահմանի հատմանը ակտիվորեն աջակցել են թուրքական իշխանությունները, հայտնում է SANA գործակալությունը:

Ինչպես հայտնել են ССА ներկայացուցիչները, Սիրիայում պատերազմող օտարերկրացի վարձկանների ընդհանուր թիվը կազմում է մոտ 17 հազար մարդ: Արաբ վարձկանների շրջանում գերակշռում են Սաուդյան Արաբիայի բնակիչները, իսկ ոչ արաբների թվում՝ չեչենները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---