ԶԼՄ-ներ. Ավիացիայի հարվածից Հոմսում վնասվել է Կրակ դը Շեվալյե ամրոցը

ԶԼՄ-ներ. Ավիացիայի հարվածից Հոմսում վնասվել է Կրակ դը Շեվալյե ամրոցը

PanARMENIAN.Net - Ավիացիայի հարվածից Հոմսում վնասվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Կրակ դը Շեվալյե ամրոցը:

Տեսահոլովակներից մեկում երեևում է, թե ինչպես է ականից վնասվում ամրոցի աշտարակը, մեկ այլ տեսանյութում տեսանելի են անցքերը առաստաղում և բեկորները հատակին:

ՅՈւՆԵՍԿՕ-ն այն ընդգրկել է 6 վտանգված ժառանգության օբյեկտների ցանկում, մյուս 5 սիրիական հուշարձանների հետ միասին: Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Սիրիայում հակամարտության պատճառով այդ վեց օբյեկտների պահպանության ու պաշտպանության հետագա երաշխիքներ չկան, հայտնում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---