15 հուլիսի 2013 - 11:07 AMT
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն Ունիվերսիադայում կիսում է 1-6-րդ տեղերը

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն Ունիվերսիադայի 8-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Կուն Մայի (Չինաստան) հետ: Անդրիասյանը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և 5 շախմատիստների հետ կիսում է 1-6-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է Մաքսիմ Մատլակովից (Ռուսաստան) և 5 միավորով նահանջել է 16-րդ տեղը:

Այսօր մրցաշարի վերջին տուրում Անդրիասյանը խաղալու է Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ) հետ, իսկ Հովհաննիսյանը` Մաքսատ Ատաբաևի (Թուրքմենստան) հետ: