15 հուլիսի 2013 - 11:21 AMT
Վաչե Գաբրիելյանն ազատվեց պաշտոնից և կղեկավարի այլ կառույց

Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը՝ որոշում է ընդունել Վաչե ԳաբրիելյանինՀայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին:

Վաչե Գաբրիելյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: