27 փետրվարի 2006 - 16:36 AMT
Նախիջեւան ԵԽԽՎ-ի առաքելություն գործուղելու մասին որոշումը կայացվել է 2005 թվականի հոկտեմբերին
Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի ոչնչացման հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Նախիջեւան ԵԽԽՎ-ի առաքելություն գործուղելու մասին որոշումը կայացվել է դեռեւս 2005 թվականի հոկտեմբերին ԵԽ մշակութային ժառանգության ենթակոմիտեի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ուղղակի ստում է: «Ես կարծում եմ, որ նա կարող էր եւ չիմանալ կայացված որոշման մասին, ինչին, ճիշտ է, դժվար է հավատալ: Ավելացնեմ, որ որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ես դեռեւս ընդգրկված էի Հայաստանի պատվիրակության կազմում եւ Սեիդովի խոսքերն այն մասին, որ ես կարող էի եւ չի մանալ այդ մասին, ճիշտ չեն»,-ասել է Շ.Քոչարյանը: Նշենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ս.Սեիդովը հերքել էր Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունը, թե 2006 թվականի գարնանը Նախիջեւան կայցելի ԵԽԽՎ պատվիրակությունը` Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը ուսումնասիրելու համար: