15 հուլիսի 2013 - 15:25 AMT
Ունիվերսիադա. Հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Կազանի Ունիվերսիադայի իր առաջին մենամարտում Եվրոպայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ) հանդիպել է Շորի Մաեկավային (Ճապոնիա):

1/8 եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել Եղիազարյանը: Նրա հաջորդ մրցակիցն է լինելու ռուս Սերգեյ Անդրուսիկը:

Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նա առավելության է հասել Բաստիան Կուրցայի (Գերմանիա), Լասլո Անտունոժիչի (Հունգարիա) և Նուրսուլթան Տուրսինովի (Ղազախստան) նկատմամբ:

Իսկ Հարություն Հովհաննիսյանը (55 կգ) և Արամ Ջուլֆալակյանը (66 կգ) զիջել են առաջին իսկ գոտեմարտում: