Վանես Մարտիրոսյանի և Դեմետրիուս Անդրադեի մենամարտը կկայանա նոյեմբերի 23-ին Մակաոյում

Վանես Մարտիրոսյանի և Դեմետրիուս Անդրադեի մենամարտը կկայանա նոյեմբերի 23-ին Մակաոյում

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնել է, որ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար իր և Դեմետրիուս Անդրադեի մենամարտը կայանալու է նոյեմբերի 23-ին Մակաոյում: Այն անցկացվելու է Մեննի Պակյաոյի և Բրենդոն Ռիոսի մենամարտից առաջ:

Հուլիսի 6-ին Կիևում Անդրադեն պետք է մենամարտեր Զաուրբեկ Բայսանգուրովի հետ, ում էլ պատկանում է գոտին: Սակայն Բայսանգուրովը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մարտից: WBO-ն Անդրադեին պարտադրել է գոտին պաշտպանել Մարտիրոսյանի հետ մենամարտում:

«Մենք դեռ պայամնագիր չենք կնքել, բայց գործարքը գրեթե ավարտված է: Փրոմոութերներն աշխատում են այդ ուղղությամբ»,- Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերում BoxingScene-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---