ՄԻՊ-ը` ՀՀ անձնագիր ստանալու դժվարությունների մասին

ՄԻՊ-ը` ՀՀ անձնագիր ստանալու դժվարությունների մասին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմը հաղորդագրություն է տարածել ՀՀ անձնագիր ստանալու դժվարությունների մասին. «Հասմիկ Գրիգորյանն իր երկու դուստրերի հետ միասին 2013 թվականի ապրիլին Գերմանիայից վերադարձել է Հայաստան: Նա նախկինում ունեցել է ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր և իրեն ու իր դուստրերին ՀՀ անձնագիր տրամադրելու խնդրով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունք: Այնտեղից գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն նրանց՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրումը ձգձգվել է:

Հասմիկ Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Պարզաբանումներ ստանալու նպատակով պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որտեղից հայտնել են , որ Գրիգորյանի երկու դուստրերը ճանաչվել են ՀՀ քաղաքացի:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը պաշտպանին հայտնել է նաև, որ գործող կարգի համաձայն` աղջիկներն անձամբ պետք է դիմեն ՀՀ ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժանմունք ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը ստանալու համար:

Պաշտպանի միջամտութան արդյունքում Հասմիկ Գրիգորյանն արդեն անձնագրավորվել է ՀՀ անձնագրով, իսկ նրա երկու դուստրերը շուտով կստանան իրենց անձնագրերը:

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---