Մաքսիմ Մանուկյանը դարձել է Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր

Մաքսիմ Մանուկյանը դարձել է  Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը Կազանի Ունիվերսիադայում նվաճել է արծաթե մեդալ: Մինչև 84 կգ քաշային կարգի եզրափակչում նա հանդիպել է ռուսաստանցի Օլիմպիական չեմպիոն Ալան Խուգաևի հետ և կրել իր առաջին պարտությունը: Խուգաևն առավելության է հասել 3:0 հաշվով:

Մինչ այդ հայ ըմբիշը հաղթել է 4 գոտեմարտերում, նա ուժեղ է եղել Ժան Բելենոկից (Ուկրաինա), Բաստիան Կուրցայից (Գերմանիա), Լասլո Անտունոժիչից (Հունգարիա) և Նուրսուլթան Տուրսինովից (Ղազախստան):

Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել ևս 4 մեդալ: Խաղերի հաղթող է դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), արծաթե մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), իսկ բրոնզե`Հենրիկ Մոքոյանը (56 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---