Երևանում 142 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության

Երևանում 142 տնտեսվարող  ենթարկվել է վարչական պատասխանատվության

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում է օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ կատարված շրջայցերի արդյունքում պարտավորությունները չկատարած 142 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նորմերի պահպանման նկատմամբ խիստ հսկողությունը` հետամուտ լինելով օբյեկտներին հարակից տարածքների պատշաճ բարեկարգման ու կանաչապատման ապահովմանը:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են ծանուցողական և հանրային իրազեկման անհրաժեշտ միջոցառումներ: Հաշվի առնելով օրենդրության և Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջները՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ խստացնել հսկողությունը` բացառելու ապօրինի գործողությունները

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---