
Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է «ԿԸՀ-ում և ՀՀ վարչական դատարանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ» Լուսինե Պետրոսյանի դիմումը և մերժել այն: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ԿՀԸ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Դիմումատուն նշել էր, որ իրենց ձեռքի տակ մի շարք փաստեր կան, որոնք ապացուցում են, որ ընտրություններն անցել է համատարած խախտումներով: