«Կարմիր բլուր» արգելոցի տարածքում սանմաքրման աշխատանքներ են կատարվել

«Կարմիր բլուր» արգելոցի տարածքում սանմաքրման աշխատանքներ են կատարվել

PanARMENIAN.Net - Ավարտվել են Արշակունյաց պողոտայի, «Հաղթանակ» զբոսայգու, «Փարոս» անտառպուրակի ոռոգման ցանցերի փորձարկման և Տերյան 62 հասցեում գտնվող պոմպակայանի վերագործարկման աշխատանքները: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետը այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել «Եռաբլուր»պանթեոնի հարակից տարածքի և «Փարոս» անտառպուրակի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբերը նոր աշխատակիցներով համալրելու գործընթացին անդրադառնալով` զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կանաչապատման ձեռնարկություններ աշխատանքի են ընդունվել քաղաքապետարանի ծրագրով անօթևանների ժամանակավոր կացարանում բնակվող 6 անձ:

Քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլուր» արգելոցի տարածքում: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է նաև, որ այս շաբաթ ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ կիրականացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---