Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 29-ին: Այս մասին հայտնի է դարձել Կենտրոնական ընտրական հանձնաժողովըի այսօրվա արտահերթ նիստում:

ԿԸՀ-ն նաև հաստատել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ, պատգամավորի թեկնածուների առաջադրումը կսկսվի օգոստոսի 5-ին և կտևի մինչև 15-ի ժամը 18-ը: Գրանցումը կկատարավի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:

Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:

Հիշեցնենք, որ տվյալ ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---