Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն Ունիվերսիադայում նվաճեց Հայաստանի 6-րդ մեդալը

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն Ունիվերսիադայում նվաճեց Հայաստանի 6-րդ մեդալը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն Ունիվերսիադայում նվաճել է արծաթե մեդալ: Նա շախմատի մրցաշարի վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ) հետ: 9 շախմատիստներ վաստակել են 6,5- ական միավոր, լրացուցիչ ցուցանիշով Սոն դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Անդրիասյանը գրավել է 2-րդ տեղը:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում հաղթել է Մաքսիմ Աթաբաևին (Թուրքմենստան) և 6 միավորով զբաղեցրել 10-րդ տեղը:

Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է ևս 5 մեդալ: Ունիվերսիադայի չեմպիոն է դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), արծաթե մեդալակիրներ են դարձել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) և բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), իսկ բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը (56 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---