16 հուլիսի 2013 - 10:46 AMT
Հենրիխ Մխիթարյան. Յուրգեն Կլոպը մեծ մարզիչ է, նրա շնորհիվ թիմն աշխատում է պրոֆեսիոնալ

«Բորուսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ թիմի մարզչի անհատականությունն օգնել է իրեն տեղափոխվել Դորտմունդ:

« Ես միշտ շատ ուշադիր եմ լսում, թե ինչ է ասում Յուրգեն Կլոպը: Նա մեծ մարզիչ է, որի շնորհիվ թիմը շատ կազմակերպված է ու աշխատում է պրոֆեսիոնալ», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերում kicker.de-ն:

Մխիթարյանը «Բորուսիայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Գործարքը կազմել է 27,5 մլն եվրո: