Ժան-Կլոդ Կիլլի. Սոչին դեռ ամբողջովին պատրաստ չէ Օլիմպիադա-2014-ին

Ժան-Կլոդ Կիլլի. Սոչին դեռ ամբողջովին պատրաստ չէ Օլիմպիադա-2014-ին

PanARMENIAN.Net - 2014 թվականի Օլիմպիական խաղերից առաջ ընթացող նախապատրաստական աշխատանքները ստուգելու նպատակով Սոչիում է գտնվում Միջազգային Օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը:

«Մենք դեռ կես տարի ժամանակ ունենք, և Սոչին դեռ ամբողջովին պատրաստ չէ Օլիմպիադային: Սակայն, եթե այն համամետենք այլ քաղաքների հետ, որտեղ կայացել են խաղեր, կարելի է նշել նախապատրաստական բարձր մակարդակը»,- ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Կիլլիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Իսկ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նշել է, որ ամեն ինչ ընթանում է նախնական պլանով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---