Սամբիստ Հակոբ Առաքելյանը Ունիվերսիադայում պայքարելու է բրոնզե մեդալի համար

Սամբիստ Հակոբ Առաքելյանը Ունիվերսիադայում պայքարելու է բրոնզե մեդալի համար

PanARMENIAN.Net - Հայ սամբիստ Հակոբ Առաքելյանը (+ 100 կգ) Կազանի Ունիվերսիադայում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակչում Հակոբյանը 4:12 հաշվով զիջել է Ալեքսանդր Կուչումովին (Ռուսաստան):

3-րդ տեղի համար պայքարում Առաքելյանը կհանդիպի Հոպյու Ժեոնի (Հարավային Կորեա) հետ:

Մինչ այդ Առաքելյանը հաղթանակներ է տոնել Ռոստոմի Խախալեիշվիլիի (Վրաստան) և Էլշան Ջաֆարլիի (Ադրբեջան) նկատմամբ:

Իսկ եզրափակչում կմրցեն Կուչումովն ու Ռազմիկ Տոնոյանը (Ուկրաինա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---