Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Ունիվերսիադայի 1/4 եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Ունիվերսիադայի 1/4 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) կազանյան Ունիվերսիադայում իր առաջին գոտեմարտն անցկացրել է թուրք Սուլեյման Դեմիրիի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբիշների 1/8 եզրափակչում 4:0 հաշվով ավելի ուժեղ է եղել Ալեքսանյանը:

Նրա հաջորդ մրցակիցն է լինելու Վիլիուս Լաուինարիտիսը (Լիտվա):

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն իր առաջին մենամարտում հաղթել է Աթաբեկ Ազիզբեկովին (Ղրղզստան) և կմրցի Ռոման Վլասովի (Ռուսաստան) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---