16 հուլիսի 2013 - 17:02 AMT
Արսեն Ջուլֆալակյանն Ունիվերսիադայում կպայքարի 3-րդ տեղի համար

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) համաշխարհային ուսանողական խաղերում կպայքարի 3-րդ տեղի համար: Նրա մրցակիցը կլինի Էլվին Մուրսալիևը (Ադրբեջան):

Ջուլֆալակյանը քառորդ եզրափակչում զիջել էր Օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին (Ռուսաստան), սակայն ռուս մարզիկը դուրս եկավ եզրափակիչ, և Ջուլֆալակյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Նա հաղթանակի հասավ Ալեքսանդր Ձեյմանովիչի (Բելառուս) նկատմամբ և կհանդիպի Մուրսալիևին: