Արսեն Ջուլֆալակյանն Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր է

Արսեն Ջուլֆալակյանն Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր է

PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) ամառային ուսանողական խաղերում նվաճեց բրոնզե մեդալ:

Երրորդ տեղի համար պայքարում Ջուլֆալակյանը 4:0 հաշվով առավելության հասավ Էլվին Մուրսալիևի (Ադրբեջան) նկատմամբ: Ջուլֆալակյանն անցկացրեց չորս գոտեմարտ և հաղթեց երեքում:

Սա Հայաստանի հավաքականի 9-րդ մեդալն էր: Մինչ այդ Ունիվերսիադայի չեմպիոն էր դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), արծաթե մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) և շախմատիստ Զավեն Անդրիասյանը: Բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը (56 կգ) և սամբիստներ Հակոբ Առաքելյանն(+100 կգ) և Մհեր Կարապետյանը (82 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---